Տարածաշրջանային այցով Երևանում է Եվրոպական խորհրդի նախագահը: Դոնալդ Տուսկին այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկման առանցքում եղել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերը, անդրադարձ է եղել նաև Արցախի հիմնախնդրին: Տուսկը վերահաստատել է Եվրամիության պաշտոնական դիրքորոշումը՝ Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, Երևանին և Բաքվին էլ զսպվածության կոչ է արել: Եվրոպացի պաշտոնյան երեկ Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ, կովկասյան վերջին կանգառը Վրաստանն է՝ վաղը նա կլինի Բաթումում: Իսկ մինչև այդ այցելությունն է կապուտակ Սևան: