Շաբաթ, 06 Հուլիսի 2019 13:33

Վիետնամցիները «Երևանի սիրուն աղջիկն» են երգել Փաշինյանի և նրա տիկնոջ համար

Հայաստանի վարչապետի այցը հեռավոր Վիետնամ ուղեկցվում է ինչպես պաշտոնական, այնպես էլ գործարար աշխարհի հետ հանդիպումներով: Վիետնամի բիզնես աշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանում այժմ քննարկվում է վիետնամցիների համար վիզային ռեժիմի դյուրացման և նույնիսկ չեղարկման հարցը: Սա, ըստ Կառավարության ղեկավարի, մեծ դաշտ կբացի հատկապես տուրիստական բիզնեսի համար: Տնտեսության մյուս ճյուղերը ներկայացնող գործարարներին էլ վարչապետը Հայաստան է հրավիրել և հավատացրել, որ ներդրումային դաշտը նրանց հաստատ դուր կգա: Ավելի վաղ Հայաստանի ղեկավարը հանդիպել էր Վիետնամի ԱԺ նախագահի հետ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։