Հինգշաբթի, 04 Հուլիսի 2019 16:36

Վթարային շենքերի խնդիրը՝ ավագանու ԲՀԿ խմբակցության օրակարգում. 83 ընտանիք բնակարան է ստացել

Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերի 83 ընտանիք այսօր բնակարանի բանալի է ստացել: Եվս 59 ընտանիքի էլ հանձնվել են Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումները: Մինչև այդ, տվյալ ընտանիքները վթարային շենքերից կտեղափոխվեն վարձով բնակարաններ, որոնց ամենամսյա վարձավճարը կտրամադրվի համայնքի բյուջեից: Վթարայիններում բնակվող ընտանիքների խնդիրն իրենց ամենօրյա ուշադրության ներքո են պահել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները: «Եթե յուրաքանչյուր քաղաքապետ գոնե 100 բնակարանի բանալի հանձնի, առողջության համար վտանգավոր պայմաններում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրը կլուծվի»,- նշել է խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։