Այսօր մասնագիտական օրն են նշել դատախազները: Տոնական միջոցառմանը մասնակցել է երկրի ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով դատախազության աշխատողներին օրվա առթիվ, ասել է, որ կառույցի աշխատանքից գոհ է, բայց դա չի նշանակում, որ թերացումներ չկան: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ շեշտել է, որ իր ղեկավարած կառույցն աննախադեպ աշխատանքային տարի է ունեցել, բացահայտվել են մեծ թվով կոռուպցիոն դեպքեր, վերադարձվել է պետությունից թալանածը: Դատախազության աշխատողներից շատերը պարգևատրվել են մեդալներով ու շնորհակալագրերով: