Հինգշաբթի, 27 Հունիսի 2019 21:01

Հնարավո՞ր է արդյոք մի ձեռքով բանակցել, մյուսով կրակել. Մնացականյանը՝ Մամեդյարովին

«Մենք չենք հավատում, որ հնարավոր է մի ձեռքով բանակցել, իսկ մյուս ձեռքով կրակել»,- այսօր հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի` իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հայտարարություններին: Մնացականյանը շեշտել է, որ բանակցությունների գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատում, և չի լինելու իրավիճակ, երբ բանակցություններն ընթանան սպառնալիքի, վտանգի լույսի ներքո։ Այս հայտարարությունները Հայաստանի ԱԳՆ-ն արել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման հարցերով նախարար Կարմելո Աբելայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Կարմելո Աբելան կարևորել է երկու երկրների միջև օդային հաղորդակցության հաստատումը, որը,ըստ նրա, գուցե իրականանա հաջորդ տարի:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։