Երկուշաբթի, 24 Հունիսի 2019 20:41

Բուռն կրքեր ԵԽԽՎ-ում. կվերականգնի՞ արդյոք Վեհաժողովը Ռուսաստանի ձայնի իրավունքը

Լարված մթնոլորտում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Օրվա երկրորդ կեսին վեհաժողովը սկսել է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքը վերականգնելու հարցի քննարկումը: Նախագիծը ներկայացրել է բելգիացի պատգամավոր Պետրա դե Սուտերը, եթե այն ընդունվի, ապա Ռուսաստանի պատվիրակությունը երեքամյա ընդմիջումից հետո կվերադառնա նիստերի դահլիճ: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգից «Էպիկենտրոնի» հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ քննարկումն ընթանում է չափազանց լարված մթնոլորտում, սուր ելույթներով են հանդես գալիս Ուկրաինայի և Վրաստանի պատվիրակները՝ կոչ անելով ԵԽԽՎ պատգամավորներին նախագծին քվերակել դեմ և թույլ չտալ, որ Ռուսաստանի ձայնի իրավունքը վերականգնվի:Ըստ Զոհրաբյանի՝ հարցը չափազանց զգայուն է և ունի աննախադեպ կարևորություն: Եթե քվերակությունը տապալվի, Ռուսաստանն, ամենայն հավանակությամբ կհայտարարի Եվրոպայի խորհրդից դուրս գալու մասին: Բազմաթիվ պատվիրակություններ, այդ թվում նաև Հայաստանի պատվիրակությունը, քվերակելու են Ռուսաստանի ձայնը վերականգնելու օգտին: Քվեարկությունը, եթե ֆորս-մաժորներ չլինեն, տեղի կունենա կեսգիշերին մոտ: Ի դեպ, ռուսական ավելի քան 15 լրատվամիջոց Ստրասբուրգում է, այնտեղ են նաև ուկրաինական և վրացական բազմաթիվ լրատվամիջոցներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։