Շաբաթ, 22 Հունիսի 2019 20:00

Տավուշը՝ չբացահայտված գոհար.Դիլիջանում անցկացվել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» համաժողովը

Դիլիջանում անցկացվել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես համաժողով-ցուցահանդեսը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել է, որ նման ֆորումների ամենակարևոր նպատակը անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի զարգացման գործում: «Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, որը մեր երկիրը պետք է բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես և բոլոր առումներով նոր մակարդակի»,-ասել է նա: Վարչապետը նշել է նաև, որ փոփոխությունների շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, բայց փոփոխությունների ճակատագիրը որոշողը քաղաքացիներն են: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԿԲ-ից իրեն տեղեկացրել են, որ այս տարի պահուստավորված դոլարի ծավալը Հայաստանում հասել է 171 մլն դոլարի, իսկ երեք օրվա ընթացքում այն 40 մլն դոլարով ավելացել է. «Դա նշանակում է, որ Հայաստանում փող է պտտվում, տնտեսության արյունատար անոթները բացվել են, և մեզ պետք է անհատական ջանքի հաղթանակ, որ դրամաշրջանառությունը, տնտեսաշրջանառությունն ավելի ակտիվանա»,- ասել է Փաշինյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։