107 կողմ, 4 դեմ ձայնով Ազգային ժողովը բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրել Գրիգոր Բեքմեզյանին, որի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: «Մենք ճիշտ ուղու վրա ենք, վստահ եղեք,որ ամեն ինչ լավ է լինելու»,-ընտրվելուց հետո հայտարարել է նա: Բեքմեզյանը պատմել է նաև, թե ինչ պատկերացում ունի վեթթինգի վերաբերյալ: Այսօր խորհրդարանում նաև երդմամբ պաշտոնն է ստանձնել Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը: Նա հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ՝ ասելով, որ Սահմանադրական դատարան է գնում ՍԴ նախագահի լիազորություններով: