Գործադիրն այսօր անցկացրած հերթական նիստում որոշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 3 միլիարդ 284.9 միլիոն դրամ՝ միջպետական, հանրապետական և միջհամայնքային ճանապարհների հիմնանորոգման համար: Ծրագրով նախատեսված է տարեվերջին հիմնանորոգել ընդհանուր 32.5 կմ ավտոճանապարհ: Գործադիրը հավանություն է տվել նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի ներկայացրած օրենքի նախագծին: Նիստի ավարտից հետո կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը խոսել է հետաքրքիր բացահայտումների մասին: Նա հայտնել է, որ նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերի շքեղ գույք համարվող առանձնատները գրանցված չեն կադաստրում, և դրանց համար տարիներ շարունակ գույքահարկ չի վճարվել: Կառավարության նիստի մանրամասները՝ Արթուր Հակոբյանի տեսանյութում: