Չորեքշաբթի, 19 Հունիսի 2019 20:50

Ի՞նչն էր հուզել Ռոբերտ Քոչարյանի որդուն դատարանի դահլիճում

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չի հայտնել: Երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը վերաբերում էր երեկվա նիստի ժամանակ դատավոր Արմեն Դանիելյանի գործողություններին: Ըստ պաշտպանի՝ դատավոր Դանիելյանը երեկ պարբերաբար և անհարկի ընդհատել է պաշտպաններին, արգելել նրանց՝ իր գործողությունների դեմ ներկայացնել առարկություններ, նաև հանդես գալ հայտարարություններով: Գլխավոր դատախազը միջնորդությունն անհիմն է համարել և նշել, որ այն միտում ունի արհեստականորեն ձգձգելու գործի քննությունը: Նիստի ժամանակ մեղադրող դատախազներն ու Արթուր Դավթյանը ներկայացրել են բողոքը՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու՝ առաջին ատյանի որոշումն անհիմն է ու ենթակա է բեկանման: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները պաշտպանել են բողոքը՝ դատարանից պահանջելով խստագույնս պատժել մարտի 1-ի զոհերի մեղավորներին: Նշենք,որ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա դատական նիստին չի ներկայացել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։