Ուրբաթ, 14 Հունիսի 2019 21:00

«Այս գործը ձեր թափի գործ չի». Քոչարյանը սպառնո՞ւմ է դատարանին

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն այսօր վերսկսված դատական նիստում որոշել է մերժել Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը: Սակայն որոշման հրապարակումից հետո դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել նաև տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Ըստ նրա՝ դատավորը նշանակվել է Քոչարյանի իշխանության տարիներին, և դա հիմք է ինքնաբացարկի։ Ավելի ուշ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել նաև 2-րդ նախագահի ֆրանսիացի փաստաբանը: Սևակ Թորոսյանն ազգությամբ հայ է, սակայն ապրում, աշխատում է Ֆրանսիայում։ Դատարանը կրկին հեռացել է խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։