Հինգշաբթի, 13 Հունիսի 2019 18:16

Ի՞նչ հարցեր են քննարկել Ֆեդերիկա Մոգերինին և Զոհրաբ Մնացականյանը

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Եվրամիության մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու կարևորությունը և Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։ Բրյուսելում այսօր կայացել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որը նախագահել է Զոհրաբ Մնացականյանը: Թե ինչ հարցեր են քննարկվել նիստի ընթացքում, կպատմի Իզաբելլա Հովհաննիսյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։