Երկուշաբթի, 10 Հունիսի 2019 17:29

«Հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին». Գ.Ծառուկյանը` մարզպետի հայտարարությունների մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր անդրադարձել է Աբովյանի քաղաքապետի ընտրությանը: «Աբովյանի ընտրություններում հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»,- խորհրդրանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է ԲՀԿ առաջնորդը: Գագիկ Ծառուկյանը նշել է նաև, որ ընտրված քաղաքապետ Վահագն Գևորգյանը վայելում է իր աջակցությունը, սակայն կարիք չի եղել, որ ինքն անձամբ մասնակցեր քարոզարշավին: Անդրադառնալով ընտրության նախօրեին «Քաղաքացիական Պայմանագրի» թեկնածուի նախընտրական ենթաշտաբերից մեկի պետի մեքենայի եւ բնակարանի դռան հրկիզմանը՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենք շահագրգիռ են, որպեսզի այդ միջադեպն օր առաջ բացահայտվի:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։