Ուրբաթ, 07 Հունիսի 2019 17:11

«Եթե ապացուցվի,որ Մարտի 1-ի հետ կապ եմ ունեցել, թող հրապարակային գնդակահարեն». Գ.Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ներքաղաքական մի շարք թեմաների: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ նախագահը վարչապետի՝ սևազգեստ մարդկանց մասին հայտարարության, Աբովյանի քաղաքապետի ընտրությունների, Մարտի 1-ի գործի և Հարկային օրենսգրքի վերաբերյալ: Գագիկ Ծառուկյանը ո՛չ հաստատել, և ո՛չ էլ հերքել է Մարտի 1-ի գործով հարցաքննվելու վերաբերյալ տեղեկությունը, ընդգծել՝ այդ օրերի իրադարձությունների հետ որևէ առնչություն չունի: «Եթե ապացուցվի,որ Մարտի 1-ի հետ կապ եմ ունեցել,թող հրապարակային գնդակահարեն»,-վերահասատատել է ԲՀԿ նախագահը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։