Հինգշաբթի, 06 Հունիսի 2019 16:51

«Երկաթյա հակահարված» և «ծաղկավոր բաբոչկա» սևազգեստ խմբերին. Փաշինյանի կոշտ հանձնարարականը

«Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր կառավարության նիստում՝ օրակարգային հարցերի քննարկումից առաջ անդրադառնալով երկրում բռնություն քարոզող գործողություններին: Ըստ Փաշինյանի՝ կան օպերատիվ տեղեկություններ, որ ստեղծվելու են սևազգեստ խմբեր, որոնք, շրջելով քաղաքում, փորձելու են ստեղծել քաոսային տրամադրություններ: Վարչապետը հանձնարարել է իրավապահներին տեղորոշել այդ խմբերին և կոշտ արձագանքել նրանց գործողություններին։ «Այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, ահա այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։