Հինգշաբթի, 30 Մայիսի 2019 18:06

Ժամեր տևած բողոքի ակցիայից հետո «Հյուսիս-հարավի» աշխատակիցները բացեցին ճանապարհը

«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող աշխատակիցները  փակել են Երևան-Գյումրի միջպետական  ճանապարհի Ուջան բնակավայրի հատվածը։ Շինարարական աշխատանքներում ընդգրկված 19 կազմակերպության ավելի քան 700 աշխատակիցներ պահանջում են իրենց 10 ամսվա չվճարված աշխատավարձը: Բողոքի ակցիա անկացնողների խոսքով՝  իրենց տեղեկություններով «Հյուսիս –Հարավ» ճանապարհի շինարարությունն իրականացնող «Կորսան Կորվիամ» ընկերությունը կառավարության հետ խնդիրներ ունի:  Նրանք նաև պահանջել են հանդիպում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Փոխվարչապետի հետ հեռախոսազրույց ունենալուց և վաղը նրա գրասենյակի ղեկավարի հետ հանդիպելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ Ժամը 14:00-ին, ճանապարհը բացվել է: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։