Երկուշաբթի, 27 Մայիսի 2019 11:24

Գ.Ծառուկյանի հարազատ դպրոցի շրջանավարտները «Փարավոն» համալիրում նշել են ավարտական երեկոն

Առինջի՝ Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտները միմյանց հրաժեշտ են տվել ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր ասել «Փարավոն» ժամանցի և հանգստի կենտրոնում` վերջին զանգի առթիվ կազմակերպված տոնական սեղանների շուրջ: Վերջին զանգի միջոցառման ժամանակ դպրոց այցելած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դպրոցի 48-րդ շրջանավարտներին, ուսուցչական կոլեկտիվին ու ծնողներին հրավիրել էր «Փարավոն» ժամանցի կենտրոն՝ տոնական միջոցառումների շարքն էլ ավելի գեղեցիկ ամփոփելու և միասին նշելու համար: Տոնական միջոցառմանը ներկա էր նաև Ռոզա Ծառուկյանը, ով իր և Ծառուկյան ընտանիքի անունից շնորհավորել է շրջանավարտներին և բարի ու կանաչ ճանապարհ մաղթել դեպի մեծ կյանք: Տարիների ընթացքում ձևավորված գեղեցիկ ավանդույթը չխախտելով՝ Ռոզա Ծառուկյանը նաև խորհրդանշական նվերներ է հանձնել շրջանավարտներին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։