Շաբաթ, 18 Մայիսի 2019 20:18

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց. լարված իրավիճակ դատարանի մոտ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին ազատության մեջ է: Նրա խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ներկայացրած անձնական երաշխավորությամբ: Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում չի եղել, որոշման հրապարակմանը ներկա են եղել նրա որդիները՝ Լեւոն եւ Սեդրակ Քոչարյանները: Դատական ակտի հրապարակմանը հետևել են նաև մարտի 1-ի զոհերի հարազատները: Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանն իրենց երաշխավորությունը պնդելու համար դատարան էին եկել մայիսի 16-ին: Նրանք 500.000–ական դրամ են վճարել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել է, որ նախկին նախագահը հեռացել է ԱԱԾ մեկուսարանի հետնամուտքից: Իսկ դատարանի բակում իրավիճակը թեժ է եղել: Հնարավոր բախումները կանխելու համար դատարանի մոտ կենտրոնացվել են մեծ թվով ոստիկանական խմբեր: Ընդդեմ Քոչարյանի բողոքի ակցիայի մասնակիցներն, ի նշան դժգոհության, փակել են ճանապարհները, հարվածներ հասցրել Սեդրակ Քոչարյանի մեքենային:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։