«Եթե մոտակա ժամանակներն իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատակիցների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին նրանց տուն եմ ուղարկելու»,-քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Գլխավոր ճարտարապետը զարմացած է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու շուրջ առաջացած աղմուկից ու տարաբնույթ մեկնաբանություններից: Ըստ նրա՝ գործը մի քանի անգամ ավելացել է, աշխատավարձերը մնացել են նույնը, իսկ քաղաքապետի վարձարությունը բարձրացած տարբերակով համարժեք է շարքային ծրագրավորողի աշխատավարձին: Գլխավոր ճարտարապետը տեղեկացրել է նաև, որ եկող տարվա սկզբից Աջափնյակում կսկսվի մետրոյի նոր կայարանի շինարարությունը: Նորքի զանգվածից կենտրոն ուղևորահոսքը թեթևացնելու համար էլ կկառուցվի ճոպանուղի: