Չորեքշաբթի, 15 Մայիսի 2019 13:34

Ակնկալվում է, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա Վաշինգթոնում

Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովից հետո Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նախօրեին Բաքվի տապալած հռչակագրից մինչև Մամեդյարովի հետ հանդիպում, վիզաների ազատականացման գործընթաց, Եվրամիություն-Ադրբեջան համաձայնագրի շուրջ բանակցություններ: «Մենք ԵՄ-ի հետ ունենք մեր պայմանագիրը, որը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է: Այնտեղ արտահայտված են բավական մեծ ծավալով տարբեր հարցեր, ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցը եւ Լեռնային Ղարաբաղին առնչվող պարբերությունը։ Եվրամիությունը եւ Ադրբեջանը միմյանց հետ բանակցում են, ինչ-որ բանակցում են։ Բնականաբար մենք կողմ չենք բանակցությունների, եւ Եվրամիության համար բավական կարեւոր հարց է, որքանով են իրենք սկզբունքային եւ հետեւողական իրենց դիրքորոշումների մեջ»,-նշել է Զոհրաբ Մնացականյանը: Նախարարը նաև տեղեկացրել է՝ ակնկալվում է, որ իր և Մամեդյարովի հանդիպումը կկայանա Վաշինգթոնում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։