Չորեքշաբթի, 15 Մայիսի 2019 11:56

«Մենք դեմ ենք բաժանարար գծերին և փակ սահմաններին».Ն.Փաշինյանի ելույթը Պեկինում կայացած համաժողովին

Պեկինի Ազգային հանձնաժողովների կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» խորագրով համաժողովը, որին մասնակցել են  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը: Համաժողովի մասնակիցների թիվը գերազանցել է 2000-ը: Բացման խոսքում Չինաստանի նախագահը նշել է, որ համաժողովը լավ հնարավորություն է մասնակից պետությունների միջև ամրապնդելու երկխոսությունն ու խթանելու գործակցությունը տարբեր ուղղություններով: Համաժողովին ելույթ է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Հայաստանն իր առաջընթացի ուղին տեսնում է տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ: «Մենք դեմ ենք բաժանարար գծերին, արհեստական խոչընդոտներին և փակ սահմաններին, որոնք թեև անհեթեթ են համարվում 21-րդ դարում, սակայն դեռևս պահպանվում են մեր հարևանների կողմից` ստեղծելով անվտանգության մարտահրավերներ ու տնտեսական խոչընդոտներ»,-ընդգծել է երկրի ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Չինաստանի վարչապետ Լի Քեցյանի հետ, քննարկել երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։