Երեքշաբթի, 14 Մայիսի 2019 21:28

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանի համար կներկայանա՞ն դատարան

Երկրորդ օրն անընդմեջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստն անցել է լարված մթնոլորտում։ Նախ՝ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած, դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Նիստի ժամանակ մեղադրող դատախազները խափանման միջոցի վերաբերյալ ներկայացրել են իրենց հիմնավորումները։ Նրանք նշել են, որ քննության ժամանակ գտնվելով ազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը չի խոչընդոտել քննությանը, բայց մեկ անգամ դիմել է վարույթն իրականացնող մարմնին՝ երկրից բացակայելու խնդրանքով, ինչն, ըստ նրանց՝ վկայում է, որ կա փախուստի մեծ ռիսկ։ Քոչարյանի պաշտպանները հրապարակել են Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Հայկ Ալումյանը նշել է, որ Սահակյանն ու Ղուկասյանն անպայման կներկայանան դատարան: Նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ հանդես է եկել հայտարարություններով՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմիններն իր նկատմամբ վարել են ուղղորդված քննություն: Ամբողջ դատական նիստն ուղեկցվել է դատարանի բակում անցկացվող հանուն և ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։