Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հրավերով խորհրդարան են այցելել կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները: Նրանք կես տարուց ավելի է բողոքի ակցիաներ են կազմակերպում` բարձրաձայնելով տնօրեն Ռուբեն Խաչատրյանի` իրենց կարծիքով տարբեր չարաշահումների ու լիազորությունների գերազանցման մասին: Նախկին աշխատակիցները նամակով դիմել են խորհրդարանի երեք խմբակցություններին: Նաիրա Զոհրաբյանն ասել է,որ բոլոր կողմերի եւ այգու տնօրինության հետ կհանդիպի շաբաթ օրը: Քննարկմանը ներկա են եղել նաեւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները, որոնք ասել են, որ կփորձեն խումբ ձեւավորել` այգում նոր ուսումնասիրությունների համար: