Երկուշաբթի, 13 Մայիսի 2019 21:52

Ինքանտիպ նկարներ՝ ֆաբերժե ոճով. բացվել է հայտնի ոսկերիչ,դիզայներ Սարգիս Սահակյանի ցուցահանդեսը

Նկարիչների միությունում բացվել է աշխարհում մեծ ճանաչում ունեցող ոսկերիչ, դիզայներ Սարգիս Սահակյանի՝ երկրպագուների շրջանում հայտնի «Ֆաբերժե» Սերգեյի նկարների ցուցահանդեսը: Նա իր վրձնի գործերը Հայաստանում ներկայացնում է առաջին անգամ: Հայ ոսկերչի Ֆաբերժե ոճով հավկիթները պահվում են 27 երկրների նախագահների հավաքածուներում: Այդ գործերը բացառիկ են, մեկը մյուսին չնմանվող: Սարգիս Սահակյանի աշխատանքները ցուցադրվել են Ռուսաստանում, Հոլանդիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Հունգարիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում: Վարպետն իր աշխատանքներում օգտագործում է ոսկու, արծաթի և կիսաթանկարժեք քարերի մշակման մի շարք տեխնոլոգիաներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։