Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ: ԵԿՄ նախկին նախագահի խափանման միջոցի գործով դռնբաց առաջին դատական նիստին դատարանը մերժել է նախկին պատգամավորի նկատմամբ ընտրված կալանավորումը գրավի դիմաց փոխելու պաշտպանի միջնորդությունը: Դատարանի որոշման համաձայն՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր է: Դատական նիստին ներկա է եղել նաև Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Ի պատասխան մեղադրողի այն դիտարկմանը, որ քրեակատարողական հիմնարկից դուրս գալիս Մանվել Գրիգորյանն այդքան էլ հիվանդի տեսք չուներ, Նազիկ Ամիրյանն ասել է. «Հերոսը չի սողում, եթե իրանց թվում է պետք է չորեքթաթ գնար, ուրեմն ավելի լավ, որ էդպես է գնում»: