Հինգշաբթի, 02 Մայիսի 2019 18:12

ԱԺ հանձնաժողովն ընդունեց ապրիլի 16-ը Հայ կինոյի օր սահմանելու ԲՀԿ-ի նախագիծը

Ապրիլի 16-ը սահմանել Հայ կինոյի օր. այսպիսի նախաձեռնությամբ են հանդես եկել Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նախագիծը բուռն քննարկման է արժանացել գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում: Սա ընդդիմության այն եզակի նախագծերից է, որը կառավարության բացասական եզրակացությունից հետո Աժ-ի հանձնաժողովում դրական եզրակացություն է ստանում: Ներկայացնելով օրինագծի հիմնավորումները՝ Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ օրենքի ընդունմանն իրենց աջակցությունն են հայտնել հայկական մի շարք կինոկազմակերպություններ՝ Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունը, Ազգային կինոակադեմիան, Ազգային կինոկենտրոնը, Կինոլրագրողների եւ կինոքննադատների ասոցիացիան, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, Երիտասարդների կինոալիքը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։