Հինգշաբթի, 25 Ապրիլի 2019 18:06

Տոնոյանը ճիշտ էր, Թունյանը՝ սխալ. «Իմ քայլ»-ի պատգամավորը ներողություն է խնդրել

Խորհրդարանում այսօր ճեպազրույցների օր էր, գլխավոր թեման եղել է «Արարատցեմենտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական տուրքի մասին» աղմակահարույց օրինագիծը: ԲՀԿ խմբակցության պատգամավորները ևս մեկ անգամ հերքել են տեղեկությունը, թե «Արարատցեմենտ»-ը գնվել է 200 հազար դոլարով: Միքայել Մելքումյանը և Իվետա Տոնոյանը կոնկրետ փաստերով հիմնավորել են, որ գործարանի ձեռքբերման ծախսերը գերազանցել են 10 միլիոն դոլարը: Ավելի ուշ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարել է, թե, իբր, 2016թ-ին պետությունը ներել է «Արարատցեմենտ»-ի 500 միլիոն դրամի տույժ-տուգանքները: Հայտարարությանն անմիջապես արձագանքել է Իվետա Տոնոյանը, նշելով՝ «Կա՛մ Բաբկեն Թունյանը միտումնավոր ստում է, կա՛մ բացարձակապես չի տիրապետում իր ղեկավարած ոլորտի օրենսդրությանը, քանի որ 500 միլիոն դրամի արտոնությունը տրվել է «Հրազդանցեմենտ» գործարանին»: Դրանից հետո Թունյանը թե՛ ֆեյսբուքի իր էջում և թե՛ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիտում ներողություն է հայցել սխալ հայտարարության համար՝ նշելով, որ խոսքը «Հրազդանցեմենտ»-ի մասին էր:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։