Հինգշաբթի, 25 Ապրիլի 2019 11:42

Հայերը բողոքի բազմահազարանոց ցույց են արել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության մոտ

Երեկ հազարավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առաջ: Նրանք ամոթի խոսք են հղել Թուրքիայի իշխանությանը՝ ժխտողական քաղաքականության համար: Մեր հայրենակիցներին է միացել նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին,ով ասել է, որ ամեն տարի ապրիլի 24-ին հայերը մեկ բռունցք են դառնում, և ինքը հպարտ է լինել ամենահայաշատ քաղաքի քաղաքապետը: Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքում էլ հազարավոր հայեր իրենց հարգանքի տուրքն են մատուցել 1915 թվականի ցեղասպանության ժամանակ զոհված մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին: Հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը մեր գործընկեր Արամ Արարատյանին ասել է, որ պետք է ձգտել, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչեն ոչ միայն առանձին նահանգները, այլև ԱՄՆ ֆեդերալ կառավարությունը: «Եթե փոքրիկ Հայաստանն ու Արցախը կարողանում են դեմ կանգնել Թուրքիային և Ադրբեջանին, ապա Միացյալ նահանգները ևս կարող է»,- նշել է դեմոկրատ կոնգրեսականը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։