Երևանի ավագանու նիստն անցել է թեժ և լարված մթնոլորտում: Օրակարգի վերջին՝ 16-րդ հարցը, աղբահանության համայնքային հիմնարկ ստեղծելու մասին էր: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն առաջարկել է հարցի քննարկումը սկիզբ տեղափոխել, նրա առաջարկը, սակայն, մերժվել է: Աղբահանության համայնքային հիմնարկ ստեղծելու հարցը բուռն քննարկման թեմա է դարձել նիստի վերջում: Նախագծով «Սանիտեկից» բացի մայրաքաղաքում աղբահանության , սանիտարական և ձնամաքրման աշխատանքներ կիրականացնի նաև «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Նիստի թեժ քննարկմանը հետևել է մեր գործընկեր Արթուր Հակոբյանը: