Շաբաթ, 20 Ապրիլի 2019 17:24

«Դա շոկ էր ամբողջ համակարգի համար». Նախարարն՝ իր տեղակալի ձերբակալության մասին

«Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր ամբողջ համակարգի համար »,-ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով իր նախկին ենթակայի հետ կապված սկանդալային դեպքին: «Մենք միշտ հետևում ենք, որ նման բաները բացառվեն: Ցավոք սրտի, չենք կարողացել կանխարգելել այս դեպքը»,- ասել է նախարարը: Արսեն Թորոսյանը խոսել է հեմոդիալիզի շուկայում հնարավոր մենաշնորհների մասին, ասել, որ եթե այդպիսի խնդիր կա, ապա դրանով պետք է զբաղվի հակամոնոպոլ մարմինը: Առողջապահության նախարարը տրանսպորտի գերատեսչության ղեկավարի հետ մասնակցում էր «Բի օթըմեյթիդ» ցուցահանդեսին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։