«Կառավարությունը ցեմենտի ներկրման համար մաքսատուրք կիրառում է, սակայն ցեմենտի հումքի՝ կլինկերի համար՝ ոչ, ինչը լուրջ խնդրի առաջ է կանգնեցնում ներքին արտադրողին»,-անդրադառնալով «Պետական տուրքի մասին» աղմկահարույց նախագծին՝ ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը, հայտարարվեց, որ մինչև երկրորդ ընթերցում քննարկում կկազմակերպվի շահագրգիռ կողմերի և մասնագետների հետ: Ի՞նչ զարգացումներ կլինեն, եթե մինչև 2-րդ ընթերցում օրինագծում փոփոխություններ չկատարվեն, և խորհրդարանն այն ընդունի նույն տեսքով: Սերգեյ Բագրատյանը խոսել է հնարավոր ռիսկերի մասին: