Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2019 11:10

Գ.Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացավ ԵԱՏՄ անդամ և գործընկեր երկրների քաղաքական ուժերի կլոր սեղանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քաղաքական կուսակցությունները հանուն եվրասիական համագործակցության» կլոր սեղանը: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ անդամ 5 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի, ինչպես նաև Սերբիայի, Վիետնամի և Տաջիկստանի քաղաքական կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչները: Իր ելույթում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է փետրվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Սոչի կատարած այցի շրջանակում Ռուսաստանի Դաշնության ներդրումային համաժողովում իր արած առաջարկը հատուկ ԵԱՏՄ երկրների համար Հայաստանում ազատ տնտեսական գոտի ձևավորելու մասին: «Այո՛, մենք պետք է կարողանանք ստեղծել համատեղ ձեռնարկություններ, միասին աշխատել»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։