Երեքշաբթի, 16 Ապրիլի 2019 17:34

«Եթե չլիներ Ն.Փաշինյանը,որտե՞ղ կլինեիք դուք». Ն.Զոհրաբյանի ելույթին հաջորդեցին ծափահարությունները

Ազգային ժողովն աշխատանքային քառօրյան բավական բուռն է սկսել: Բանավեճի և սուր քննադատաությունների առիթ է դարձել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթը: «Համազասպ, մի քիչ զուսպ եղե՛ք և տարրական բարոյականություն ունեցեք»,- նրան հորդորել է Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ խմբակցության պատգամավորի ելույթին հաջորդել են ծափահարությունները: Էդմոն Մարուքյանն էլ մի հատված է հիշեցրել Նիկոլ Փաշինյանի պատգամավորական գործունեությունից: Իսկ խորհրդարանի օրակարգում, ի թիվս 2 տասնյակ օրինագծերի, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն է, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Դրանով նախատեսվում է կրճատել նախարարությունների թիվը, ինչպես նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։