Հայաստանը հերթական ոսկե մեդալն է նվաճել Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Հայոց եռագույնի ներքո այս անգամ չեմպիոնական տիտղոս է նվաճել աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով անգերազանցելի էր 109 կգ քաշայինների պայքարում: Փայլուն մրցելույթից հետո մարզիկը պատմել է իր զգացողությունների մասին, նշել, որ իր հաղթանակը նաև ամբողջ հայ ժողովրդի հաղթանակն է: