Հինգշաբթի, 11 Ապրիլի 2019 19:46

Փաշինյանի պատասխանը թուրք պատվիրակին. Ինչպե՞ս կարող է մարդը օկուպացնել այն տարածքը, որտեղ ծնվել է

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պիտի զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակամարտության երեք կողմերի հետ»,- Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն այսօր միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում վերականգնվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջև: Վարչապետը նաև ԵԽԽՎ բարձր ամբիոնից կոչ է արել Եվրոպայի խորհրդին եւ եվրոպական բոլոր այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, աջակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները: «Մի՞թե մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը»,- հռետորական հարց է ուղղել Փաշինյանը: Ելույթից հետո նա պատասխանել է նաև պատվիրակների հարցերին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։