Հինգշաբթի, 11 Ապրիլի 2019 18:47

«Ուժի կիրառման սպառնալիքներն անընդունելի են». ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ԼՂ հիմնախնդրի մասին

Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Եվրոպայի խորհուրդ մեկնարկել է երկկողմ հանդիպումներով: Նիկոլ Փաշինյանին հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանիի Բուքիքիոն և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստանի համար Եվրոպայի խորհուրդը կարևոր գործընկեր է, որի հետ գործակցությունն առաջնային նշանակություն ունի ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ: Հայաստանի վարչապետն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը պատասխանել են լրագրողների հարցերին, անդրադարձել արցախյան հիմնահարցի կարգավորմանը: «Եվրոպայի խորհրդի համար անընդունելի է ԼՂ հակամարտության մասնակիցների կողմից ուժի կիրառման սպառնալիքների հնչեցումը»,- ասել է Թորբյորն Յագլանդը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։