Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2019 18:37

«Կոռումպացված ոչ մի պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել».Փաշինյանը՝ ԲԴԽ-ում

Աշխատանքային գործունեության մեկ տարին է ամփոփել բարձրագույն դատական խորհուրդը: Կառույցի ղեկավար Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ խորհրդի գործունեությունն ուղղված է անկախ արդարադատության իրականացմանը: Խորհրդի հիմնադրմանը նվիրված միջոցառմանը մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններն ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը»,- ասել է նա: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է: Բարձրագույն դատական խորհրդի հիմնադրմանը նվիրված միջոցառմանը մասնակցել են նաև ԱԱԾ տնօրենն ու Արդարադատության նախարարը: Լրագրողների հետ զրույցում նրանք խոսել են վերջին շրջանի աղմկահարույց թեմաներից:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։