Երեքշաբթի, 09 Ապրիլի 2019 20:04

Լարված իրավիճակ «Առինջ Մոլում».ՊԵԿ-ի խուզարկություններն ուղեկցվել են բողոքի ակցիայով

Առավոտից թեժ և լարված իրավիճակ է եղել «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում: ժամը 11-ից ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության ավելի քան երկու տասնյակ աշխատակիցներ ներխուժել են կենտրոն, որտեղ ստուգումներ ու քննչական գործողություններ են իրականացրել: Նրանք փակել են տնօրինության սենյակը` տեղեկացնելով, որ տաղավարների վարձավճարների հետ կապված ահազանգ են ստացել: Ստուգումներին զուգահեռ «Առինջ Մոլի» աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել՝ հայտնելով իրենց վրդովմունքըը: Նրանք պահանջել են հերթական անգամ անհանգստություն չպատճառել և հանգիստ թողնել իրենց: Տոնավաճառի աշխատակիցները ցանկացել են մուտք գործել տնօրենի սենյակ, հանդիպել նրա հետ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, սակայն նրանց ներս չեն թողել։

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։