Երեքշաբթի, 09 Ապրիլի 2019 19:15

Ինչպե՞ս են չեխական արտադրության «Դանա» հաուբիցները հայտնվել Ադրբեջանում

Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր է ստորագրվել: Այս առիթով Հայաստանում է Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը: Ստորագրված համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում երկու երկրների միջև ռազմատեխնիկական, ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտում գործակցության համար: Չեխական արդյունաբերությունը շատ բան ունի առաջարկելու Հայաստանի պաշտպանության ոլորտին: «Մենք միտված ենք խորացնելու երկու երկրների միջև զինված ուժերի ռազմատեխնիկական գործակցությունը»,- ասել է Լյուբոմիր Մետնարը: Նա անդրադարձել է նաև չեխական «Դանա» հաուբիցների մատակարարմանն Ադրբեջան: «Գործընթացն իրականացվել է երրորդ երկրների միջոցով»,- ասել է Չեխիայի պաշտպանության նախարարը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։