«ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը միակողմանի էր և անընդունելի»,- արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը: «Արցախի հարցում ընդդիմություն և իշխանություն չպետք է լինի, հարկավոր է միասնական դիրքորոշում»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը ներկայացրել է նաև Ստեփանակերտում անցկացված Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի վերաբերյալ իր ղեկավարած կուսակցության դիրքորոշումը, անդրադարձել հայ-ռուսական հարաբերություններին, պատասխանել պետական համակարգում սպասվող կրճատումներին, հարկային օրենսգրքի փոփոխություններին և ներքաղաքական այլ խնդիրներին առնչվող հարցերի: