Եվրասիական փորձագիտական ակումբը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների ֆոնին 2018թ-ին երկրի տնտեսության զարգացման վիճակը գնահատում է դրական: Աճել է Հայաստանից Ռուսաստան պատրաստի արտադրանքի արտահանումը: Փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն ու ակումբի անդամ Աշոտ Թավադյանը նաև անդրադարձել են տնտեսական հեղափոխություանը միտված՝ վարչապետ Փաշինյանի հայտարարած 15 ուղղություններին: