Չորեքշաբթի, 13 Փետրվարի 2019 21:20

«Գրեիք՝ դուխով ապրեք,վերջը լավ է լինելու,էլ բան չգրեիք». ԲՀԿ-ական պատգամավորը՝ վարչապետին

«Կառավարությունը պատրասատակամ է քննարկել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների գրավոր առաջարկները»,- Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավորները բավական կոշտ քննադատության են ենթարկել կառավարության ներկայացրած փաստաթուղթը՝ մատնանշելով թվային ցուցանիշների բացակայությունը: «Գագիկ Ծառուկյանը երեկ ներկայացրել է այն հիմնական թիրախները, որոնք կարող են ապահովել տնտեսական հեղափոխությունը: Մենք պատրաստ են օգնել, մենք ուզում ենք օգնել, որովհետև ձախողումը չի լինելու միայն խորհրդարանական մեծամասնության ձախողումը, այլ լինելու է յուրաքանչյուր քաղաքացու ձախողումը», -իր ելույթում նշել է Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով էլ տնտեսական հեղափոխության շուրջ պետք է կոնսենսուս լինի: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կառավարության ծրագրի վերաբերյալ երեք առաջարկ է ներկայացրել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։