«Խելոք մնա կկրակեմ:Ասեց ու կրակեց»: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր այսպիսի ցուցմունք է տվել տուժող Դավիթ Սիմոնյանը: Նա դատարանում պատմել է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության մասին: Մեղադրող դատախազի միջնորդությամբ` դատարանը հրապարակել է տուժողի՝ նախաքննության ժամանակ տված ցումունքները՝ հաշվի առնելով, որ էական հակասություններ կան դատաքննության ժամանակ տված ցուցմունքների միջև: Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի համար: