Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին։ «Մարզը համատեղ աշխատանքի շնորհիվ դառնալու է կայուն տնտեսական կենտրոններից մեկը»,-նշել է Պապիկյանն ու կարևոր համարել հատկապես զբոսաշրջության զարգացումը: Նորանշանակ մարզպետն էլ նշել է, որ Շիրակը թեև հարուստ է խնդիրներով , սակայն հարուստ է նաև հնարավորություններով։ Սուրեն Պապիկյանը հայտնել է նաև, որ առաջիկա օպտիմալացումից անմասն չի մնա նաև Շիրակի մարզը: Պատմում է Գյումրիի մեր գործընկեր Լիլիթ Մուրադյանը: