Նախատոնական օրերին շուկայում ձվի դեֆիցիտ է եղել: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեֆիցիտը կապված է եղել քիչ քանակով ներմուծման հետ: Ձվի ծավալների նվազման հետևանքով արձանագրվել է գնի թանկացում : Հանձնաժողովի վերլուծության և մրցակցության գնահատման բաժնի պետը վստահեցրել է, որ շուկայում չարաշահումներ չեն հայտնաբերվել, իսկ ծավալների նվազումը պայմանավորված է եղել օբյեկտիվ հանգամանքներով: