Հինգշաբթի, 07 Փետրվարի 2019 17:45

Հացադուլ անող կինոռեժիսորը մտադիր է նաև ջրադուլ սկսել

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն Ազգային ժողովի բակում շարունակում է հացադուլը: Նա հայտարարել է, որ Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն ու Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ապօրինի խոչընդոտում են «Տատիկի վարսերը» ֆիլմի արտադրությանը: Գալստյանը դիմել է նաև բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով այս ամսվա աշխատավարձից իրեն գումար տրամադրել ՝ ֆիլմի նկարահանումները շարունակելու համար, մինչև դատարանում հարցը կլուծվի: Կինոկենտրոնից «էպիկենտրոնին» նախ հայտնել են, թե Միրզախանյանն աշխատանքային ժողովի է և չի կարող խոսել, ապա ավելացրել են, որ քանի դեռ դատական պրոցեսն ընթացքի մեջ է, մեկնաբանություն տալը ճիշտ չեն համարում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։