Կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը պահանջող կենդանասերներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց: Ցուցարաները, որոնց թվում են նաև այգու նախկին աշխատակիցները, ահազանգել են՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն անձնական հաշվեհարդար է տեսնում իր դեմ բողոքողների հանդեպ՝ նրանց հեռացնելով աշխատանքից: Բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպել է Մշակույթի վարչության պետը: Գոշ Սարգսյանը վստահեցրել է՝ քաղաքապետը հովանավորյալներ չունի, և խնդիրը ստանալու է արդարացի լուծում: