Հինգշաբթի, 31 Հունվարի 2019 20:42

Հոգեբուժարանն ու մանկապարտեզը՝ կողք կողքի. ծնողներն ահազանգում են.

Զարհուրելի փաստ. մեկ շինություն, որի մի մասը մանկապարտեզ է, իսկ վերնահարկը՝ հոգեկան առողջության խնամքի կենտրոն: «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը հիմնադրվել է 2015թ: 2007-2015 թվականներին այդ նույն շենքում գործել է Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունը, որի վերակազմավորման հետևանքով էլ ստեղծվել է «Ձորակ» կենտրոնը։ Եվ զավեշտն այն է, որ նույն շենքի առաջին հարկում արդեն 30 տարուց ավելի գործում է Երևանի թիվ 34 մանկապարտեզը: Ծնողները դժգոհում են, որ իրար նայող պատուհաններից երեխաներն ու հոգեկան կենտրոնի պացիենտները երբեմն շփվում են, երբեմն հանդիպում, երբեմն էլ վախենում այնտեղից լսվող ձայներից: Խնդրի մասին տեղյակ է մարդու իրավուքների պաշտպանը: Խոստացել են հարցը պարտադիր ներկայացնել կառավարությանն ու շատ արագ լուծում գտնել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։