Չորեքշաբթի, 30 Հունվարի 2019 18:10

Հակամարտության կարգավորման ուժային սցենարները պետք է բացառվեն.Գ.Կարասինը՝ Արցախի խնդրի մասին

«Միջազգային հանրությունն Արցախի հարցում կոնսենսուս ունի՝ հակամարտության կարգավորման ուժային սցենարները պետք է բացառվեն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: Նա ողջունել է թե՛ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի, և թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև վերջին շրջանում հանդիպումների պարբերականությունը: «Առջևում նոր հանդիպումներ են, և այդ հանդիպումները տեղի կունենան տարբեր մակարդակներով»,-հավելել է Կարասինը: Ռուս բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում է աշխատանքային այցով: Նա այսօր Հայ-ռուսական համալսարանի «Երախտագիտության այգում» մասնակցել է ռուս բանաստեղծ և դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։