Ազգային ժողովում շարունակվել են մշտական հանձնաժողովների ձևավորման աշխատանքները: Այսօր հանձնաժողովի ղեկավարման վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել և պատգամավորների հարցերին պատասխանել Արտաքին հարաբերությունների, Գիտության և կրթության, Մշակույթի, Սփյուռքի, Երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովների նախագահի թեկնածուները: Նրանց ընտրությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը: Հանձնաժողովների ձևավորումից հետո խորհրդարան կբերվի Կառավարության կառուցվածքը փոխելու մասին նախագիծը: